Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին այսօր կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Նա այդ մասին գրել է X սոցցանում։
«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ես կհանդիպեմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և կվերսկսեմ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի առաջնահերթության իմ կոչը»,– գրել է նա։









