Foto

Ադրբեջանական հրետակոծության հետևանքները․ տեսանյութ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում հրետակոծված Ստեփանակերտն է։

Կադրերում երևում է, որ ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել են Ստեփանակերտի բնակելի շենքերը, մանկական խաղահրապարակները, մարդկանց ավտոմեքենաները։

Շենքերի մի հատվածը փլուզված է, ավտոմեքենաները` ջարդուփշուր եղած։

«Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,– գրել է Մարուքյանը։