ԱՄՆ պետքարտուղարը կարևոր քայլ է անվանել Լաչինով և Աղդամով Ղարաբաղ բեռների միաժամանակյա մատակարարումները․
Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների սինխրոն մատակարարումը կարևոր քայլ է, բայց անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ և մարդասիրական հոսքի ավելացում, այդ մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծման և արժանապատիվ ու հարատև խաղաղության հասնելու ջանքերին աջակցելուն․
«ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է նա։









