Foto

«Նույնիսկ հնդիկները չփրկեցին». Թևանյանը նշեց, որ իշխանությունը թույլատրվածից 10-15 անգամ ավելի է ծախսել քարոզարշավի վրա

Քաղաքացիները ապտակ հասցրեցին «տասովշիկների» երեսին՝ ցույց տալովոր այդ ինստիտուտն այլեւս իրեն չի արդարացնում. Նույնիսկ հնդիկերը չփրկեցին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանություններընրա հաշվարկներովծախսել են 10-15 միլիոն դոլարմինչդեռ օրենքը թույլ է տալիս ծախսել 300 միլիոն դրամ կամ մոտավորապես 800 հազար դոլար։

Նման եզրակացություններ կարելի է անել՝ հաշվարկելով շտաբի համար տարածքների վարձակալության ծախսերըաշխատակիցների աշխատավարձերըգովազդի ծախսերը և այլնպարզաբանել է քաղաքական գործիչը։

«Ընտրակեղծարարների կոստյումը իշխանություններին էլ է դուր եկելև այն պահել են»,- նկատեց Թևանյանը՝ «կոստյում» բառով ակնարկելով «նախկինների» հանդեպ գործող իշխանությունների սիրելի մեղադրանքը։

Նա ընդգծեցոր Երեւանում տրանսպորտը թոշակառուների համար պետք է անվճար լինի. «Սա այլ ուժերի հետ համագործակցության պայմաններից մեկն է»,- հավելեց Երևանի քաղաքապետի թեկնածուն։