Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը, և նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում երկրի ագրոարդյունաբերական համալիրը կայուն է գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության և վերամշակող ձեռնարկություններում։ Ձեր եռանդի և գործին նվիրվածության շնորհիվ Ռուսաստանը վստահորեն պահպանում է աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկի դիրքերը։ Նույնիսկ ներկայիս բարդ պայմաններում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրը գործում է կայուն և անխափան»,- ասել է պետության ղեկավարը՝ շնորհավորելով գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողների օրվա առթիվ։









