Foto

Նեպալում կրկին խոշոր հեղեղումներ և սողանքներ են սկսվել

Նեպալում հոկտեմբերի 11-ին կրկին խոշոր հեղեղումներ և սողանքներ են սկսվել։

Աղետի հիմնական օջախը երկրի կենտրոնական մասում գտնվող Գորկհա շրջանն է: Չումնուբրի գյուղի մոտ տեղի ունեցած չոր սողանքը փակել է Բուդհի Գանդակի գետի հունը, ինչի հետևանքով ջրի մակարդակի կտրուկ բարձրացում և հզոր սելավային հոսքեր են առաջացել։

Ջրհեղեղը քշել-տարել է ավելի քան 35 տուն և 3 կամուրջ: Վնասվել է նաև տեղի հիդրոէլեկտրակայանի կառուցման ճամբարը։ Զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան, սակայն հաղորդվում է 4 անհետ կորած հովիվների մասին: Փրկարարներին հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել տասնյակ մարդկանց։

Իշխանությունները հորդորել են գետափնյա բոլոր բնակավայրերի բնակիչներին անհապաղ տարհանվել և տեղափոխվել ավելի անվտանգ բարձրադիր վայրեր:

Այս նոր ջրհեղեղը հաջորդում է սեպտեմբերի վերջին տեղի ունեցած տեղատարափ անձրևներին և օգոստոսի 26-ի աղետալի ջրհեղեղին, ինչի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց, իսկ հազարավորները դեռևս համարվում են անհետ կորած: