Foto

ԱԱԾ–ն «Զվարթնոցում» ձերբակալել է օդանավակայանի գծային բաժնի պետին ու ևս 2 հոգու. ԶԼՄ–ներ

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ ՆԳՆ «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի ևս 1 բարձրաստիճան ոստիկանի տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից, հայտնում է Shamshyan.com-ը։ ArmLur.am-ն էլ նշում է, որ նրանցից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանն է, մյուսը օպեր գծով նրա տեղակալը, իսկ երրորդը` մաքսայինի աշխատակից։ Վերջինս, ըստ կայքի, ՊՆ գեներալի որդի է։
ԱԱԾ–ից Sputnik Սրմենիային չմեկնաբանեցին լուրը` հորդորելով հետևել պաշտոնական տեղեկատվությանը։