Foto

Արման Անդրեասյանն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:2 հաշվով:

Մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ: 

Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ),  Հրայր Ալիխանյանը  (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։


Աղբյուրը՝ News.am