Հարավկովկասյան տարածաշրջանում տուրբուլենտությունը հասել է
գագաթնակետին։ Հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի, փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով
խցկվել տարածաշրջան և կոնկրետ գործընթացներ սկսել։ Առանցքայինը ՀՀ-ն է, որի շուրջ փորձում են հյուսել իրենց ցանցը՝ այստեղ
տեղադրելով համապատասխան ականներ։
Ակնհայտ է, որ այս իրադարձությունների կիզակետում
հայտնված Հայաստանը, ավելի կոնկրետ ՀՀ հակազգային իշխանությունները, վարում են այնպիսի
անատամ ու հակապետական քաղաքականությունը, ինչի արդյունքում տարծաշրջանում շրջադարձային
իրադարձությունների վտանգը կախված է մեր գլխին՝ դամոկլյան սրի նման։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն
իր հակառուսական հայտարարություններով ու տարբեր տիպի գնահատականներով նպաստում
է էսկալացիայի հասունացմանը։
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ նոր պատերազմի բռնկումը սոսկ ժամանակի հարց է, որովհետև առկա են դրա բոլոր օբյեկտիվ նախադրյալները։ Բանն այն է, որ նրանք 44-օրյա պատերազմում չեն հասել իրենց վերջնական նպատակներին (Արցախի ամբողջական հայաթափում, Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթում ու ռազմավարական ճանապարհների վերահսկողություն, տարածաշրջանից ՌԴ ամբողջական հեռացում), իսկ միջազգային իրադրությունը նպաստավոր է՝ ամեն օրվա հետ թուլացող ռուսական ազդեցության գոտում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Դրանից բացի, ադրբեջանա-թուրքական տանդեմի հիմնական թիրախը՝ ՀՀ-ն, անցած շուրջ երեք տարիներին պատրաստվել է ոչ թե պատերազմի, այլ, այսպես կոչված, «խաղաղության»։ Հայաստանը հնարավոր պատերազմին չի պատրաստվել ոչ միայն ռազմական, այլ նաև հանրային, սոցիալ-հոգեբանական առումներով։ Ավելին, իշխանությունը մի կողմից շարունակել է հանրային մոբիլիզացիայի դեմ հետևողական պայքարը, հասարակությանը սևերի-սպիտակների, նախկինների-ներկաների ու այլ տարանջատումները, մյուս կողմից՝ նույնպիսի հետևողականությամբ ներարկել է պատերազմից ամեն կերպ, այդ թվում՝ նվաստացմամբ խուսափելու պատրաստակամություն: Այլ կերպ ասած՝ հանրությանը պատրաստել է ոչ թե պատերազմում հաղթանակի, այլ առանց պայքարի հանձնվելու։
Փաշինյանական իշխանությունը տոտալ կերպով ստեղծել է մի այնպիսի
ամորֆ դրություն, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք ամբողջությամբ զրկված
լինենք իրական, ռազմաքաղաքական աջակցությունից
(փչացրել է բոլոր հարևան և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները) և բառացիորեն
ոչ մի դաս չի քաղել պարտությունից։
Օդից կախված պատերազմը, որը լինելու
է պետականության պահպանման և, իր տեսակով, համազգային նշանակության ճակատամարտ: Միաժամանակ այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ հավաքական ժողովուրդն ու Նիկոլի իշխանությունը
միմյանց հետ ոչ մի աղերս չունեն։
Արմեն Հովասափյան









