Ռուսաստանի հետ վեճը աղետալի է Հայաստանի
համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական
ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով, Ռուսաստանն ակնկալում է,
որ Հայաստանի ղեկավարությունը «աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդների
միջև վեճ հարուցելու համար»։
«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա:
Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր
չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ հենց Հայաստանի համար»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳ
ներկայացուցիչն իրականում ոչ թե հույս է հայտնում, այլ՝ զգուշացնում է ՀՀ իշխանությանը,
որ եթե շարունակեն հակառուսական տրամարությունների գեներացումը Հայաստանում, ապա բախվելու
են աղետալի հետևանքների։ Եթե Ռուսաստանն այսքան ժամանակ, հաշվի առնելով ռուս-ուկրանիական
պատերազմը, որն իրականում ՆԱՏՕ-ի ամբողջ կազմի հետ է, և իր որոշակի թուլացած դիրքերը,
լռել է, ապա ժողովորդների գշտեցման քաղաքականությունը չի ներելու ՀՀ իշխանությանը։
Գաղտնիք
չէ, որ այս իշխանության համար «աղետալի հետևանքը», միայն սեփական իշխանությունից զրկվելն
է։ Ընդ որոմ Զախարովան նաև ընդգծում է, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ, չի եղել
և չի լինելու։ Կարծես ակնարկելով, որ հայ ժողովրդի հետ խնդիր չունեն և, այո՛, հետևանքները
վերաբերում են հենց իշխանությանը։
Ըստ հայ
քաղաքագետների՝ ռուսական դիվանագիտությունն աշխատում է հենց իշխանության հետ և ռուսներին
դուր չի գալիս, որ քաղաքական անհամաձայնություններում ընդգրկում են ժողովրդին և հատկապես
սեպ են խրում բարեկամ ժողովուրդների միջև։ Նույնիսկ ռուս-ուկրանիական պատերազմի այս
փուլում Ռուսաստանն իր երկրի ներսում ուկրանիացի և ռուս ժողովուրդների միջև ատելություն
չի սերմանում։
Ըստ քաղտեխնոլոգ
Արմեն Բադալյանի` այստեղ մեկ այլ խնդիր կա՝ 2018թ-ի Հայաստանի իշխանափոխությունը հետպնդելէ 3 նպատակ, որից մեկը երկրում հակառուսական տրամադրությունների գեներացում է և տարածաշրջանից
Ռուսաստանի դուրս մղումը։ Ինչն էլ ՀՀ իշանությունն անում է ամեն գնով։ Մյուս երկու
նպատակները ևս Ռուսաստանի և, բնականաբար, Հայաստանի շահերից չեն բխում՝ Արցախի հանձնում,
միջանցքի տրամադրում։ Սա հայոց պետականության վերջնագիրն է, սրանով Թուրքիան տարածաշրջանում
էականորեն բարձրացնում է իր դերը,իսկ ՌԴ-ն սա հանդուրժել չի ցանկանում։ Որևէ մեկի համար
գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գալու մտադրություն չունի և եթե գա մի
օր, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը բախվեն տարածաշրջանում՝ Ռուսաստանի դիրքերի
թուլացման հարթությունում, ապա Ռուսաստանը չի վարանի կտրուկ քայլեր անել։
Այս մասին ՌԴ տարբեր հարթակներից առայժմ միայն զգուշացնում են ՀՀ իշխանությանը, բայց գործողությունների
անցնելու հարցում, դեռ չեն շտապում։









