Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Տոտալ շրջափակման պայմաններում հայկական երկրորդ հանրապետությունում հումանիտար ճգնաժամ է։ Արցախցիները հրաժավում են Ակնայի ճանապարհով օգնություն ընդունել թշնամի Ադրբեջանից։ Քաղաքակիրթ աշխարհը հորդորում է բացել երկու՝ Ակնայի և Բերձորի, ճանապարհները։ ՌԴ-ն էլ իր հերթին է օգնություն ուղարկել Արցախ, որի մուտքն Ադրբեջանը շարունակում է խոչըդոտել։ ՀՀ և Արցախի իշխանության, Ռուսաստանի հնարավոր քայլերի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։
-
Պարո՛ն Բադալյան, ՀՀ իշխանությունից ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել կամ ի՞նչ պետք է անի։
-
ՀՀ իշխանությունը ոչինիչ չի անելու։ Այն եկել է իշխանության՝ 3 խնիր լուծելու նպատակով. Արցախն առանց որևէ երաշխիքի Արդբեջանի կազմում թողնելու, հակառուսական տրմադրություններ ստեղծելու և, որպես արդյունք, ռազմաքաղաքական հարաբերությունները խզելու և Զանգեզուրի միջանցքը հանձնելու։ Արցախի հարցում 50 տոկոս արդյունք ունեն և հիմա ՀՀ իշխանությունն Ադրբեջանի ղեկավարության և Արևմուտքի ծրագրի շրջանակներում՝ ՌԴ խաղաղապահների դուրս բերմամբ, փորձում է հասնել Արցախի վերջնական հանձման։ ՀՀ իշխանությունը միայն փորձելու է ցույց տալ, որ անհանգստացած է, սակայն նպատակը ռուսներին հեղինակազրկելն է։
-
Ձեր նշած իմիտացիայի շարքի՞ց էր այն, որ Փաշինյանը շաբաթ օրը տարբեր զանգեր էր կատարում այս ու այն կողմ, հեռախոսազրույցներ էր ունենում տարբեր երկների ղեկավարների հետ։
-
Արտաքին առումով դա էր, բայց ինքը չզանգեց ՌԴ ղեկավարությանը։ Հիմնական խնդիրն այն է, որ փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, իսկ ՀԱՊԿ-ը ոչինչ չի կանխում։ Դա ՀԱՊԿ-ի վարկանիշի դեմ ուղղված քայլ է և Հայաստանի իշխանության երկրորդ քայլի իրականացմանն է միտված։ Իտալական հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը վերահաստատեց իր այդ դիրքորոշումը՝ նշելով, որ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցություն ունենալը սխալ է։ ՌԴ-ին չզանգելով՝ ցույց է տրվում, որ նրանից այլևս ակնկալիք չունես և դա անլրջացնում է ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։
-
ՌԴ-ն նշում է, որ պետք չէ իրենց մեղադրել ինչ-որ պարտավորություններ չանելու համար, քանի որ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն էլ նշում է, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, որը տեսանելի է։ Երբ երկու կողմերն ասում են, որ ակնկալիք չունեն միմյանցից, ինչո՞ւ նորից դիմել։
-
ՀՀ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ին դիմելն անիմաստ է։ Նրանց հաջողնել է գտնել ՀԱՊԿ-ի թույլ կողմը և պահանջում են մատնանշել Հայաստանի Արևելյան սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը չի նշում։ ՀՀ իշխանության քննադատությունները ոչ բոլորն են անիմաստ և հիմնազուրկ։ Այստեղ քաղաքական այլ գործընթաց է, որի նպատակը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, նույնիսկ ներկայացուցիչը հետ կանչվեց։ Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ ռուսական խաղաղապահ ուժն է, որ կանխում է ադրբեջանական զորքի մուտքը Արցախ։ Արցախի իշխանափոխությունն էլ տեղի չէր ունենա, եթե չլիներ Ռուսաստանի պահանջը։ Նոր գործիչներն ուղղահայաց ենթարկվելու են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս պահին գործընթացներն ավարտված չեն, գտնվում են մեջտեղում։ Կարևոր են նաև Պուտին-Էրդողան հարաբերությունները, որը ևս անկանխատեսելի է։ Արցախի նոր իշխանությունը միայն համաձայնել է ընդամենը ռուսական մեկ բեռնատարի մուտքին՝ Աղդամի ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ քայլերով, եղանակով ճանապարհը կբացվի։ ՀՀ իշխանություն-Ադրբեջան-Արևմուտք եռանկյունին գործում է մեկ ճակատով, իսկ Արցախի նոր իշխանությունը և ՌԴ-ն մեկ այլ ճակատ են։
- Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության խնդիր ունի՞։
-
Կարծում եմ, ցանկություն ունի, որպեսզի Հայաստանում լինի ավելի ենթակա կամ պրոռուսական իշխանություն, բայց այստեղ որոշակի գործընթացներ կան։ Միանշանակ չէ, որ ՀՀ ընտրազանգվածը ռուսամետ է։ Էական փոփոխություններ կան ընտրազանգվածի մեջ, և կարևոր է նաև այն, որ Ռուսաստանն ընդհանրապես չի տիրապետում փափուկ ուժի միջոցով իշխանափոխության հասնելու տեխնոլագիաներին։ Ռուսական տեխնոլոգիաները «կացնային են», իսկ Արևմուտքն ունի այդ փափուկ տեխնոլգիաները և կիրառում է։ Արդյունքում՝ ընտրազանգվածում մենթալիտետ է փոխվում։ Հիմա իշխանափոխություն հնարավոր է միայն «կացնային» տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը ՌԴ-ի համար նաև հնարավորության խնդիր է։
-
ՌԴ հայտարարում է, որ Արցախից դուրս գալ չի պատրաստվում։ Այդ երկրի գործելաոճը հաշվի առնելով՝ Ադրբաջանն իր քայլի համար անպատիժ է մնալո՞ւ։ Չէ՞ որ հասկանալի է, որ մինչև բեռն ուղարկելը, եղել է ինչ-որ պայմանավորվածություն, որը խախտվել է Արդրբեջանի կողմից։
-
Արցախում խաղաղպահների մնալը ՌԴ-ի համար ամենակարևորներից չէ։ Այդ երկիրը բավականին խոշոր ռազմաբազա ունի Հարավային Օսեթիայում, Կասպից ծովում ունի նավատորմ և այլն։ Խնդիրն այն է, որ եթե Արցախից դուրս գա, այնտեղ կմտնեն ադրբեջանցիները և ինքը Ադրբեջանի վրա ազդելու փաստացի որևէ հնարավորություն չի ունենա։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը տնտեսապես ինքնաբավ երկիր է։ Ադրբեջանն, այո, պայմանավորվածություն խախտեց վերջին պահին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտ 1 շաբաթվա ընթացքում, իսկ այդ ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն և Արդբեջան-Ռուսաստան դիվանագիտական առևտուրը խաթարվեց։ Իսկ Ադրբեջանին պատժելու շատ եղանակներ կան, օրինակ՝ Արցախի ՊԲ-ն կարող է Լաչինի
ամբողջ շրջանը վերցնել իր տիրապետության տակ։