Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Լալայանն այս վարժությունում երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 214 կիլոգրամանոց ծանրաձողը։
Հրում վարժությունում նա 247 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:
Մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի կազմում Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1265089 Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: