• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ցանկացած անկառավարելի վիճակ կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար. Աբրահամյան

Եւս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցյալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմսկայելու շանսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով  Արցախում այսօր կայանալիք նախագահի ընտրությանը:

«Արցախի Հանրապետության 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում այսօր նախագահի ընտրության գործընթաց է:

Խորհրդարանում տեղի ունեցած լայն քննարկումների և կայացած կոնսեսուսի արդյունքում, 5 խմբակցություններից 4-ը պաշտպանում են ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:

Հիշեցնեմ, որ ընտրություններում միայն մեկ թեկնածու է առաջադրվել:
Առաջին փուլով հաղթանակ տանելու համար Շահրամանյանի օգտին պետք է քվեարկի 22 պատգամավոր:

Խորհրդարանական ուժերն ԱԺ-ում ներկայացված են հետևյալ բաշխվածությամբ:
«Ազատ Հայրենիք»-16 պատգամավոր (նախկինում կուսակցությունը գլխավորում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը)

«Միասնական հայրենիք»-9 պատգամավոր (այն ղեկավարում է Սամվել Բաբայանը և միակ ուժն է, որը չի պաշտպանում Շահրամանյանի թեկնածությունը)

ՀՅԴ-3 պատգամավոր

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-2 պատգամավոր
«Արդարություն կուսակցություն»-2 պատգամավոր

Եվս մեկ պատգամավոր անկուսակցական է:

«Ազատ Հայրենիք» կուսակցության մեկ պատգամավոր ՀՀ-ում է և ընտրության մասնակցելու հնարավորություն չունի, սակայն այս պահին 3 ընդդիմադիր ուժերի հետ միասին ունեն 22 պատգամավոր:

Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում ունի խորհրդարանի միակ անկախ պատգամավորը:

Արցախն այսօր ընտրություն կանի մի իրավիճակում, երբ Արցախի ու Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն իր լարվածության պիկին են մոտենում, իսկ Արցախի տոտալ բլոկադայի պայմաններում մարդիկ սննվելու նույնիսկ նվազագույն պայմաններ չունեն:

Ինչ վերաբերվում է խորհրդարանական 2-րդ ուժի և որոշ անհատների` փողոցի միջոցով ԱԺ-ի վրա ճնշումներ գործադրելու հայտարարություններին, որոնցում կոնկրետ սահմանադրական կարգի տապալման բաղադրիչներ կան, ապա արցախցին ինքը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհ է ընտրում` ոչնչացնում է պետական ինստիտուտներն ու ներքին դիմակայության վերջին հնարավորությունները, թե պայքարի հնարավորություն ստեղծում:

Հատկապես այս պահին ցանկացած ցնցում, անկառավարելի վիճակ կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար:

Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցյալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմսկայելու շանսը»,- գրել է նա:


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասին


    Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան


    ՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհ


    Երևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակում


    Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ


    Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա


    Իսրայելն ու Լիբանանը մոտ են համաձայնության


    Քաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ Ավինյան


    Թրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերով


    Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]