Foto

Իմ պաշտպանյալի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվեր է․ Փաստաբանը՝ Գարիկ Գալեյանի ձերբակաության մասին

Զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց,  որ իր պաշտպանյալի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվեր է:

«Եթե մենք խրոնոլոգիան նայենք, ակնհայտ կտեսնենք, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ  զոհված զինծառայողների ծնողները միացան «ՀայաՔվե»-ին, երբ հայտարարեցին, որ սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին: Այդ ամեն ինչը միմյանց հետ փոխկապակցված է:

Դատարանի բակում հավաքվածները հայտարարեցին, թե չի բացառվում, որ իրենցից յուրաքանչյուրը հայտնվի Գարիկ Գալեյանի տեղում, քանի որ իրենք էլ են հայտարարել, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին: