Foto

Մթերքներ, որոնք աշնանը բարելավում են իմունիտետը

Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Սաիյնա Գոգոլևան խոսել է մթերքների մասին, որոնք աշնանը կարող են բարելավել իմունիտետը։

Ըստ shantnews-ի՝ Life.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ արժե սննդակարգում ավելացնել C վիտամինով հարուստ մթերքներ, քանի որ այն իմունային համակարգի հիմնական խթանիչն է, ինչպես նաև շատ արդյունավետ հակաօքսիդանտ։ Դրանց թվում են, օրինակ, ցիտրուսային մրգերը, ծաղկակաղամբը, բուլղարական պղպեղը, նուռը, սերկևիլը և խնձորը։

Վիտամին C-ն օգնում է օրգանիզմից հեռացնել ազատ ռադիկալները, պայքարել հյուսվածքների օքսիդատիվ սթրեսի դեմ՝ հագեցնելով դրանք թթվածնով։

Ինչպես նշել է Գոգոլևան, ճարպային լուծվող A, E և K վիտամիններով հարուստ մթերքները (դդում, շաղգամ, կարմիր ձուկ և ընկույզ) կարևոր են իմունային համակարգի բջիջների թաղանթն ամրացնելու համար։Նաև աշնանային շրջանում օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին D, որն օգնում է ամրացնել ոսկորները։ Նա շեշտել է, որ այն առկա է կաթնամթերքի, ծովամթերքի, ձվի, սնկերի մեջ։

Բացի դրանից, աշնանն արժե սննդակարգում ավելացնել սոխ, սխտոր և կոճապղպեղ, քանի որ այս մթերքները բնական մանրէասպան և հակավիրուսային ազդեցություն ունեն։