Foto

Ադրբեջանական Կարմիր Մահիկի աշխատակիցն ադրբեջանցի երեխաների համար նախատեսված ռազմական ճամբարների է մասնակցել․ փաստեր

Հայ մասնագետները շարունակում են դիմակազերծել «հումանիստ» անվան տակ թաքնվող, իրականում ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ սերտորեն փոխկապակցված անձանց, որոնք Ասկերան-Ակնա ճանապարհին վրաններ են խփել և պնդում են, թե ցանկանում են «հումանիտար օգնություն» մտցնել Արցախ։

«Ադրբեջանի Կարմիր Մահիկի աշխատակիցները, որոնք Ասկերանի մոտ ներգրավված են, այսպես կոչված, «հումանիտար առաքելության» մեջ, մասնակցում էին նաև ալիևյան ռեժիմի կողմից երեխաների համար կազմակերպված ռազմական ճամբարներին, որտեղ ադրբեջանցի երեխաներին մտերմացնում են զենքին, սովորեցնում կրակել և ծանոթացնում ռազմական գործողությունների վարման մեթոդներին, ինչպես նաև ատելություն սերմանում հայ ժողովրդի նկատմամբ․․․

Իսկ ի՞նչ եղան երեխաների իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիաները, «հումանիստներ»»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։