Foto

Հայաստանը Պանամայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

«Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից»,– նշված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման հիմնավորման մեջ:Նախագծի հիմնավորվման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։