Foto

Մոսկվան պաշտոնական Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է նա։