Foto

Փաշինյանը միջազգային արհավիրք է

Փաշինյանն Ալիևին գրեթե բոլոր հնարավարությունները տվել է՝ Հայաստանի դեմ, առանց երրորդ երկրների կարծիքը հաշվի առնելու, գործողություններ՝ այդ թվում նաև ռազմական, կատարելու համար: Հիմա Ալիևն ու Փաշինյանը գործում են բացարձակ համահունչ ու համաձայնեցված: Փաշինյանն արդեն չի կարողանում երկրի ներսում անհատապես պատժել իր բոլոր ընդդիմախոսներին ու իրեն դավաճան համարողներին, դրա համար պետք է «համալիր» մոտեցում ցուցաբերի: Այդտեղ նրա միակ դաշնակիցը Ալիևն է: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ապահովագրում է ներհայաստանյան ցնցումներից և, եթե հարկավոր լինի, Փաշինյանը ադրպեջանական զորքով է փորձելու փրկել իր իշխանությունը:
Չեմ հոգնի կրկնել. Փաշինյան-Ալիև զույգը միայն հայ ժաղավրդի ճակատագիրը չեն որոշում, նրանց ցանկացած համատեղ ավանտյուրա  բերելու է խոշարամասշտաբ տարածաշրջանային բախման, որտեղ, հայերից ու ադրբեջանցիներից բացի, սպանվելու են նաև թուրքերը, վրացիները, ռուսներն ու իրանցիները: Իսկ եթե հաշվի առնենք ժամանակակից պատերազմների և դրանցում ներգրավված վարձկանների գործոնը՝ բոլոր ազգերն են կորցնելու իրենց զավակներին:
Փաշինյանի նենգությունն ու «մեծ խաղը» ճակատագրական են լինելու տասնյակ միլիոնների համար՝ առանց ազգային խտրականության:
Փաշինյանը միջազգային արհավիրք է:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան