Foto

Փաշինյանի այդ մտքի հետ համաձայնել չի կարելի. Պեսկով

«Մենք հարգում ենք վարչապետ Փաշինյանի, գնահատում ենք նրա աշխատանքային և կառուցողական հարաբերությունները մեր նախագահ Պուտինի հետ և հուսով ենք, որ այդ հարաբերությունները երկու երկրների փոխգործակցության գրավականը կմնան:

Բայց այդ մտքի հետ համաձայնել չենք կարող: Ռուսաստանը շարունակում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը լինել չի դադարեցնի իր առաքելությունը: Ռուսաստանն այդ տարածաշրջանի անբաժանելի մասն է և չի պատրաստվում որևէ տեղից հեռանալ: Հայաստանից հեռանալ Ռուսաստանը չի կարող» - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովը:

Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։