Foto

Ադրբեջանական ԶԼՄ-ները ՀՀ ԶՈՒ կորուստների մասին կեղծ լուրեր են հաղորդում․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ 

Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների  մասին տեղեկությունները կեղծիք են։