ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարվածներ հասցնել Ուկրաինային զենք մատակարարող երկրների ձեռնարկություններին, սակայն այդ հանգամանքը Մոսկվան դիտարկում է որպես սպառնալիք և հետևում է իրավիճակին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական տանկերների ուղղությամբ հարվածներից հետո Ռուսաստանը սկսել է պատասխան գործողություններ իրականացնել։
Պուտինի խոսքով՝ Կիևի իշխանությունները հարվածներ են հասցրել խաղաղ բեռներ տեղափոխող ռուսական տանկերներին։ Նա նշել է, որ առաջին 10 օրերին ոչնչացվել է 40 ռուսական նավ, իսկ ընդհանուր առմամբ՝ շուրջ 100։
«Դե, մենք սկսեցինք պատասխանել»,— ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի գործողությունները։
Նրա խոսքով՝ դրանից հետո Ռուսաստանին առաջարկել են «այդ ամենը դադարեցնել», սակայն, ինչպես նշել է ՌԴ նախագահը, հակամարտության այդ փուլը Ռուսաստանը չի սկսել։
Պուտինը նաև հայտարարել է, որ Կիևը փաստացի ընդունել է, որ Ուկրաինայում այլևս չկա մետալուրգիական արդյունաբերություն՝ նշելով, որ դրա արտադրանքը նաև երկակի նշանակության է։









