Foto

Պուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Ուկրաինայի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանն ուղղված ջանքերի համար։

Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ» և շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացմանը։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ նման հանդիպման համար անհրաժեշտ է նախապես օրակարգ ունենալ։