Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով 48 սուբվենցիոն ծրագրերի համար 25 համայնքի 3, 044 մլրդ դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվել է Գործադիրի այսօրվա նիստում։
Որոշման նախագծով առաջարկվում է այդ գումարը հատկացնել մարզպետարանների աշխատակազմերին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
Ըստ նախագծի հիմնավորման՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։









