ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։ «Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Նշենք, որ Hayastan.news-ի տեղեկություններով էլ մինչ վեևջինիս՝ Արայիկ Հարությունյանի, հրաժարականը, նա աշխատանքից կազատի Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։ Հայտնի է նաև նոր թեկնածուն, որի մասին կհայտնենք ավելի ուշ։
Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը կառավարության կազմում այլ փոփոխություններ ևս կանի, այս գիշեր էլ հայտնել է իր հրաժարականի մասին։









