Foto

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հղել։

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան հումանիտար օգնությամբ լի 10 բեռնատարներ է ուղարկել ամբողջական շրջափակման մեջ և հումանիտար աղետում գտնվող Արցախ, որը, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս տեղ հասցնել։

Փարիզի քաղաքապետն էլ հայտարարեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության։