Foto

Ողբերգական դեպք Արարատի մարզում․փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել 3 երեխայի դի

Երեկ՝ օգոստոսի 27-ին,  դաժան ու ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Փրկարարներնն ու քաղաքացիները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:  ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։ Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով է վարել ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։