Foto

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ

2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։

Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:

Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքայիններ, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:

Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաև պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։