Foto

Վանա լճի մակարդակի իջնելու հետեւանքով հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ եւ դամբարաններ

Անոմալ տապի եւ տեղումների պակասի հետեւանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ջրի մակարդակի իջնելու հետեւանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ եւ դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետեւանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։