Foto

Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան որոնում են. ՊՆ

Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել բերման  ենթարկված մի հայ զինծառայողի մասին։

Ադրբեջանը, ըստ ավանդույթի, վերջինիս որակել է իբրև դիվերսանտ: