Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը և նրա ընտանիքի անդամները՝ Զինա Արտավազդի Զախարյանը, Արտակ Երվանդի Զախարյանը, Լիլիթ Երվանդի Զախարյանը, Գայանե Երվանդի Զախարյանն ու Վազգեն Սայադի Զախարյանը հրավիրվել են դատախազություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով սկսված վարույթի շրջանակներում բացատրություններ տալու և դիրքորոշում հայտնելու», այլ կերպ ասած՝ Զախարյանն ու ընտանիքի անդամները անցնում են «ապօրինի գույքի» գործով, դատախազությունն էլ ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու նրանց պատկանող գույքի ծագման օրինականույթունը։









