Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր նախկին օգնական Միկել Արտետայի աշխատանքը փոխչեմպիոն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Միկել Արտետան «Արսենալը» վերադարձրեց իր արժանի տեղը, որը նախկինում զբաղեցրել էր լոնդոնյան ակումբը։ Շատ թիմեր կարող են հավակնել տիտղոսների։ Մեզ լուրջ փորձություն է սպասվում նոր մրցաշրջանում։
Մեզնից շատ տիտղոսներ նվաճել հնարավոր չէ, բայց խնդիրն այն է, թե մենք որքանով ցանկություն կունենանք պաշտպանել նվաճած տիտղոսները։
Դա պարզ կդառնա առաջիկա 11 ամիսներին, հատկապես, ամենաբարդ պահերին, որոնց պակաս չենք ունենա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Միկել Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019թ․ դեկտեմբերին։ Օգոստոսի 6-ին «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» կվիճարկեն Անգլիայի սուպերգավաթը (FA Community Shield)։









