Foto

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. վարչապետ

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերադառնում ենք Երևան: Վերջապես հաղթահարեցինք այն ժամանակները, երբ որ Երևան թռչող ինքնաթիռը նշանակում է դատարկ կամ կիսադատարկ ինքնաթիռ: Ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է:

Լավ եղեք. կտեսվենք Երևանում»,-հրապարակած տեսանյութում ասել է վարչապետը: