Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Հանրապետությունը շուրջ 237 օր է, լիակատար շրջափակման մեջ է։ Նոյեմբերի 9֊ի խայտառակ կապիտուլացիայի պայմանագրով նախատեսվող նեղլիկ, շուրջ 5 կիլոմետր լայնքով Բերձորի միջանցքը` կյանքի ճանապարհն անգամ փակված է ադրբեջանի ահաբեկչական բռնապետության կողմից։ Միջանցքի անվտանգությունն ապահովելու և այն անարգել բաց պահելու պարտավորություն ունեցող ՌԴ֊ն իր պարտականությունը չի կատարում։ ՀՀ իշխանությունն վախկոտ, անբան ու ապաշնորհ լինելը թաքցնում է կեղծ խաղաղասիրության տակ։ Իսկ Արցախի Հանրապետությունն ադրբեջանի մաս ճանաչելով` դուռ է բացում ադրբեջանական ցեղասպան քաղաքականության առաջ։ Ներկա վարչախումբը շուրջ հինգ տարի պետական պաշտոններ և պարգևավճարներ ստանալով` որևէ լուրջ քայլեր չեն իրագործում երկրի անվտանգությունն ապահովելու առումով։
Ու այս ֆոնին վերջին շրջանում փողոցներում ակտիվացել են աղանդավոր հոգևորսները։ Տարբեր վայրերում մեծ շուքով ապազգային և հակաաստվածյան համերգներ են իրականացվում։ Սկսած սնուպ դոգերից, ամեն ինչ փողի դիմաց պատրաստ Ինստասամկա խմբից մինչև Լիթլբիգ իր հակաաստված և հավատացյալների հոգևոր զգացողությունները վիրավորող իլիա պռուսկիններով, որոնց համերգները կազմակերպում են Մալխասովիչ իվենթի նման անբարո կազմակերպությունները։ Կարծես երկրի կառավարումը ձախողած և ազգի անվտանգությունն ապահովել չկարողացող իշխանություններին ձեռնտու սցենար լինի նման ապաբարոյական խմբերով հասարակության ուշադրությունը շեղելը։ Իշխանություններն ավելի են կարևորում ոստիկանին և պարեկին, քան զինվորին և սպային։ Արտաքին թշնամուց հայրենիքը պաշտպանելու փոխարեն ներքին թշնամու կերպար են ստեղծում և պետական ռեսուրսների վատնմամբ պայքարում ազգակիցների դեմ։ Իրավիճակն Հայաստանի և Արցախի հանրապետություններում օրհասական է և ազգովի պիտի համախմբվենք և փրկության ուղիներ գտնենք։ Պետք է պատրաստվենք ռազմական ճանապարհով Բերձորի միջանցքի բացմանը և եթե իրոք պատրաստվենք, ապա կարող է խաղաղ ճանապարհով էլ այն բացվի։










