Foto

Թուրքիայում գազային հանգույցը կապահովի Եվրոպա գազի մատակարարման անվտանգությունը. Թուրք նախարար

Թուրքիայի տարածքում գազի հանգույցի ստեղծումը կապահովի եվրոպական երկրներին էներգակիրների մատակարարման անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։

«Գազըորը կմատակարարվի Թուրքիա [որպես հանգույցի նախագծի մաս], շատ կարևոր ներդրում կունենա էներգակիրների մատակարարումների անվտանգության ապահովման գործումհատկապես Հարավարևելյան Եվրոպայի համար։ Նման էներգետիկ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային հակամարտությունների երկարաժամկետ կարգավորմանը»,- ասել է նախարարը A-Haber հեռուստաալիքի եթերում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ընդգծել էոր Թուրքիայի տարածքում գազային հանգույցի ստեղծումը մնում է օրակարգում։ Նրա խոսքով՝ նախագիծը ենթադրում է Եվրոպա գազի մատակարարման էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծում՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես մայրցամաք գազի տարանցման երկրի աճող դերը։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջ քաշեց Թուրքիայի տարածքում հանգույց ստեղծելու գաղափարըորտեղ կարող էր վերահղվել «Հյուսիսային հոսք»-ով տարանցման կորցրած ծավալը։ Թուրքական կողմը նշել էոր ենթակառուցվածքների առումով գրեթե ամեն ինչ պատրաստ է հանգույցի նախագծի իրականացման համարսակայն անհրաժեշտ է օրենսդրության փոփոխություն։ Առաջին օրենսդրական որոշումներն ընդունվել են ապրիլի սկզբին և վերաբերել են թուրքական Botas նավթագազային ընկերությանինչպես նաև մի շարք այլ մատակարարների գործունեությանը։