Foto

Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան

Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության պլան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը՝ Թեհրանում պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարբրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքներով։

«Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ընթացիկ տարվա համար Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցությանինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության պլանի վերաբերյալ»,- ասվում է մամուլի ծառայությունում։

Նրա խոսքովհանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել «միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջինչպես նաև քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման կարգավիճակն ու հեռանկարները»։

Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարը պաշտոնական այցով Իրանում է։