Foto

«Բարբի» ֆիլմը գլխավորել է ԱՊՀ-ի կինովարձույթները

Ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ հանգստյան օրերին ԱՊՀ երկրների տոմսարկղերում հավաքել է 76 միլիոն ռուբլի։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Kinobusiness.ru պորտալը։

Երկրորդ տեղում է ռուսական «Պալիչայի համար» ֆիլմը։ 

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին պարզ էր դարձել, Բարբի տիկնիկների վաճառքը 2023 թվականի առաջին կիսամյակում նվազել էր 23%-ով՝ չնայած համանուն ֆիլմի թողարկմանը։ Այնուամենայնիվ, ընկերության ֆինանսական տնօրեն Էնթոնի Դիսիլվեստրոն բրենդի տիկնիկների նկատմամբ հետաքրքրության նման նվազումը բացատրել է գովազդային արշավները տարվա առաջին կիսամյակից երկրորդ տեղափոխելով՝ Բարբի ֆիլմի թողարկմանը համընկնելու համար։

Մինչ այդ՝ հուլիսի 25-ին, հաղորդվել էր, որ Բարբին առաջին հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում վաստակել է ավելի քան 330 միլիոն դոլար։