ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության՝ ԿԺԴՀ այցի նպատակներից մեկը Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար զենքի մատակարարման ապահովումն էր, հաղորդում է ՌԻԱ-ն։
«Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հուսահատորեն փորձում է զենքի աջակցություն ստանալ ամենուր։ Մենք դա տեսնում ենք Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ Իրանում, որը Ռուսաստանին բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր է տրամադրել։ Կարծում եմ, որ այցի նպատակներից մեկը սպառազինությունների մատակարարումների ապահովումն էր»,-ասել է Բլինքենը։









