Foto

Երևանի 9 պոլիկլինիկաներում էլեկտրոնային համակարգով կհերթագրվեն

Երևանյան պոլիկլինիկաներում բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր։ Պիլոտային այս ծրագրի մեկնարկը տրվել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից:  Մինչև տարեվերջ գործընթացը կիրականացվի բոլոր համաբուժարաններում:

«Արմեդ»-ի նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվող քաղաքացիներն իրենց ժամին մոտենում են պոլիկլինիկա, ստանում համապատասխան կտրոնն ու համակարգով հետևում հերթը հասնելու ընթացքին:

Նոր համակարգը ոչ միայն հնարավորություն է տալիս արագ սպասարկել քաղաքացիներին, նաև բժիշկների ու բուժհաստատության աշխատանքն է առավել կանոնակարգված դարձնում:

Երևանում առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումները լինելու են շարունակական: Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը: