Foto

Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության և ոլորտային այլ հարցեր։

Դեսպանը բարձր է գնահատել բեռնափոխադրումների թույլտվությունների ստացման գործընթացի հեշտացման և ժամանակի կրճատման համար հայկական կողմի գործադրած ջանքերը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։