ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն
հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական
կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման
նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով
առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման
գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական
գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Արդյունքը՝ գիտնականների աշխատավարձերի
բարձրացումն է։
Հետաքրքրքիր է, թե ո՞վ կամ ովքե՞ր են հանձնառու՝ ատեստավորել ՀՀ-ում
բավականին նեղ մասնագիտացում ունեցող գիտնականներին։ Այս և այլ հարցեր Vesti.am-ն ուղղել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության
ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանին։
-
Պարո՛ն Մխիթարյան,
ինչպե՞ս և ո՞վ է ատեստավորելու գինտականներին, ակադեմիկոսներին, ճարտարագիտատեխնիկական
պաշտոններ զբաղեցնողներին։
- Նման գործընթացը հատուկ էր միայն Խորհրդային պլանային տնտեսություն ունեցող երկրին, որևէ այլ երկրում նման օրինակ չկա։ Գիտնականի ատեսատավորումը կատարվում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտությամբ և հրապարակում է դրա արդյունքները։ Լավագույն ատեսատավորման ձևը՝ գիտնականի վարկանիշն է, որը չափվում է բազում գիտաչափական բանաձևերով։ Ինձ էլ է հետաքրքիր, թե ո՞վ պետք է անի այդ ատեստավորումը։ Այո՛, ՀՀ-ում գիտնականներն այնքան նեղ ուղղվածություն ունեն, որ դժվար գտնվի մեկը, որը կկարողանա գնահատել այդ գիտնականի ներդրումը գիտության մեջ։
-
Եթե ուսուցիչների
դեպքում, որպես պարզ հիմանվորում, նշվում էր, որ 4 տարի բուհում սովորում են, հետո էլ
նախկինում ԽԾԲ գործոնի օգնությամբ աշխատանքի
էին անցնում, կարիք կա ատեսավորել, ինչ-որ տեղ հնարավոր էր հասկանալ։ Սակայն գիտնականն
այդ կոչումը ստանալու համար առնվազն գրում է թեզ, ակադեմիական աշխատանք, պաշտպանում
է այն, հետո էլ հրապարակում է գյուտեր, հոդվածներ։ Բոլոր ոլորտներում ատեստավորման
գնալու այս զավեշտալի ճանապարն ի՞նչ ազդեցություն է ունենալու ոլորտի համար։
-
Ինձ մոտ տպավորություն է, որ ատեստավորումից բացի այլ բան չեն
կարողանում մտածել։ Այդ ատեստավորման երևույթը նախ մտավ կրթության ոլորտ, հետո՝ պաշտպանության,
հիմա էլ եկել է գիտության ոլորտ։ Կարելի պարզապես վերցնել և նայել, թե ուրիշ երկրներում
ինչպես են դա անում։ Թե՞ դա շղարշ է, որով փակում են այն իրավիճակը, որը գոյություն
ունի այդ ոլորտներում կապված աշխտավարձի հետ։ Այդ ատեսատավորման գործընթացը մշտապես
կապվում է աշխատավարձերի բարձրացման հետ, որն էական որևէ կապ չի կարող ունենալ։ Օրինակ
ուսուցչի պարագայում գնահատվում է նրա խնդիր լուծելու կարողությունը, բայց դա դպրոցում
չի օգտագործում, քանի որ անհրաժեշտ է մեթոդիկա և այլն։ Գիտնականներին ինչպե՞ս կարող
են ստուգել, էլի ուսուցիչների նման պիտի թեստ հանձնե՞ն։ Գիտնական լինել՝ նշանակում
է ազատ մտածողության մարդ լինել։ Գիտնականին ինչ-որ շրջանակի մեջ դնելը նպաստելու է
նրան, որ նորմալ գիտնականներն ուղղակի թողնեն գնան Հայաստանից։ Կարո՞ղ է, օրինակ Թուրքիայից մասնագետներ հրավիրեն,
որպեսզի հասկանան թե հայ լրջագույն պատմաբանները տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ
ինչպիսի գաղափարներ ունեն և ըստ դրա գնահատեն։ Ուղղակի ծիծաղելի է։
-
Եթե խնդիրը պարզապես
աշատավարձը համաչափորեն բարձրացնելն է, ապա մեր երկրում կամ միջազգային պրակտիայում
չկա չափման ինչ-որ սանդղակ, որն ընդունելի կլինի նաև գիտնականի համար։ Ամեն գիտնական
չէ, որը կհամաձայնի թեստ գրել՝ աշախատավարձի մի քանի տոկոս բարձրացման համար, հատկապես,
երբ հիմա էլ շարունակում է իր գործը՝ չնչին աշխատավարձով։
-
Դրանք բազմաթիվ են։ Օրինակ՝ դա կարող է լինել տպագրված հոդվածները
և դրա վրա ունեցած տարբեր գիտնականների կողմից արված հղումները։ Գիտնականի պրոդուկտը
իր գիտական հոդվածն է, իսկ հետաքրքրությունն այն է, որ մյուսները հղումներ են անում։
Ակադեիկոսներին ո՞վ պետք է գնահատի։ Առաջարկում եմ ատեստավորման արդյունավետությունը
փորձարկելու համար, սկսեն կառավարության անդամներից։ Որպես պիլոտային ծրագիր եմ առաջարկում,
եթե հաջողվի՝ եկեք տեղափոխենք գիտության ոլորտ։