69-ամյա Ջոն Տրավոլտան երեխաների և ընտանիքի ընկերների հետ որոշել է ամառային արձակուրդներն առավել էֆեկտիվ անկցակնելու համար մեկնել ճամփորդության դեպի Ճապոնիա։ Այս մասին նա հայտնել է իր անձնական բլոգում, որտեղ և տեղադրել էր մի քանի լուսանկարներ։
Տրավոլտայի հրապարակած կադրերում, երևում էր դերասանի 23-ամյա դուստր Էլլան և 12-ամյա որդին՝ Բենջամինը, ում հետ միասին շրջում էին տեղի կենդանաբանական այգում, զվարճանում ջրաշխարհում, ճաշում ռեստորանում՝ տեսնելով Ճապոնիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Սակայն պարզ չէ, թե կոնկրետ, երբ է տեղի ունեցել ընտանեկան ճամփորդությունը, քանի որ անցյալ շաբաթ դերասանին նկատել են Փարիզում։ Պապարացիները Տրավոլտային լուսանկարել են հյուրանոցի ելքի մոտ։
Vesti.am














