Արայիկ Հարությունյանի նստացույցը
Անցնող շաբաթվա ներհայաստանյան իրադարձությունները հիմնականում պայմանավորված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 17-ի հեռուստաուղերձով, որտեղ նա հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի հանրահավաքին և նստացուց է հայտարարում: Իհարկե, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում դիմել էր ամբողջ աշխարհին, բոլոր միջազգային կառույցներին՝ Արցախի տոտալ շրջափակումը մեղմելու և քիչ թե շատ «տանելի պայմաններ ապահովելու» ակնկալիքով, բայց ինչպես անմիջապես նկատվեց ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից, Արցախի ղեկավարի ուղերձում բացակայում էր ՀՀ վարաչպետը: Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյանը որքանով է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի մեղավորության աստիճանը՝ Արցախի այսօրվա իրավիճակի համար, ուղերձում նրան անտեսելը միանշանակ չի ընդունվում: Կա՛մ Արցախի նախագահն ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ արել է և այլևս անելիք չունի, այսինքն համամիտ է պաշտոնական Երևանի վարած քաղաքականությանը, կա՛մ պետք է առանց սեթևեթանքների հայտարարի, որ այլևս ոչ մի հույս չի կապում Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ ու ինքնուրույն գործողությունների է գնում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Արայիկ Հարությունյանը լուռ համաձայնվել է ՀՀ վարչապետի քաղաքական գծին, որը ենթադրում է գործողությունների հիմնական սլաքն ուղղել դեպի ռուս խաղաղապահները և հող նախապատրաստել Ադրբեջանի հետ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացների կամ Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության համար»: Եթե առաջին օրերին նման պնդումները որոշակի թերահավատություն էին ներշնչում, ապա շաբթվա վերջին իրադարձությունները եկան ավելի շատ հաստատելու, քան հերքելու այդ մտավախությունները:
Մասնավորապես, հուլիսի 20-ին Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որ նաև ԱՀ խորհրդարանի՝ իր մեծությամբ երկրորդ,քաղաքական ուժի ղեկավարն է, հայտարարեց, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, ինչպես նաև ՄԱԿ-ում վերանայելԱդրբեջանի անդամակցությունն այն տարածքով, որով այդ երկիրն ընդունվել է ՄԱԿ: Սամվել Բաբայանն առաջարկում է նաև դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի,որպեսզի այն հանգուցալուծի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հարկավոր է նշել, որ Սամվել Բաբայանն առաջին անգամը չէ, որ նույնաբովանդակ հայտարարություններ է անում՝ պաշտպանելով Ադրբեջանի հետ ինտեգրացիայի գաղափարը:
Ադրբեջանի հետ ««հավասարը՝ հավասարի» սկզբունքով» կողք-կողքի ապրելու թեզը հուլիսի 21-ին հնչեցրեց նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Իհարկե, նրա հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի այսօրվա վիճակը համակենտրոնացման ճամբար է հիշեցնում և Ադրբեջանը համեմատում է ֆաշիստական Գերմանիայի հետ, բայց, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված այդ հայտարարությունից, բացի Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններիմիակողմանի ցանկությունից այլ ուղերձ չի տպավորվում, որովհետև Արցախում հումանիտար աղետի, գոյութենաբանական խնդիրների մասին աշխարհը հենց հիմա և Արթուր Թովմասյանից չէ, որ գիտի:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ին դիմելու գաղափարը ոչ միայն Սամվել Բաբայանի և Արթուր Թովմասյանի անձնական նախաձեռնությունն է, այլև հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովնուղերձ հղեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին՝ Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։Հատկանաշական է, որ նույն ուղերձում Արցախի խորհրդարանականները դիմում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայիմիջոցով Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությունը միջազգային մանդատով օժտվի: Թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ Արթուր Թովմասյանի հայտարարություններում, թե՛ ԱՀ ԱԺ կոլեկտիվ ուղերձում ՄԱԿ-ին դիմելու «կարմիր գիծն» ընդգծված է: Ընդհանրական է նաև միջազգային մանդատով օժտված խաղաղապահ առաքելության նպատակահարմարությանը: Սակայն այդ կապակցությամբ շատ նուրբ եզր է նշմարվում: Եթե Ռուս խաղաղապահները ՄԱԿ մանդատը չունեն, դա դեռ հիմք չի տալիս պնդել, որ այդ առաքելությունը միջազգային չէ: Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը, այդ հայտարարության և նրա դրույթների հետ առնվազն անհամաձայնություն չի հայտնել ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն: Ավելին, Արցախում ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային շտաբ է գործում: Այսինքն, ռուս խաղաղապահներն ինքնինմիջազգային կարգավիճակ ունեն: Ըստ այդմ, եթե Արցախի խորհրդարանականները փորձում են նաև բազմազգ (ոչ թե միջազգային) խաղաղախապահներ ներգրավել, ապա դա կարող է ՌԴ-ի կողմից«համապատասխան» վերաբերմունք առաջացնել ՄԱԿ-ում: Ցանկության դեպքում որոշ քաղաքական շրջանակներ «միջազգայինի» և «բազմազգի» այս նուրբ եզրը կարող են շահարկել ռուս խաղաղապահների միջազգային լեգիտիմության տեսանկյունից, որն արդեն հստակ հակառուսական դեմարշ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման, ռուս խաղաղապահների առաքելության ամբողջ ծավալով իրականացման վրա, ինչն էլ իր հերթին կարող է անդրադառնալ Արցախի ժողովրդի առանց այդ էլ դժվարին անվտանգային իրավիճակի վրա:
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները
Մինչ Հայաստանում և Արցախում հանրայինիրադարձություններ են տեղի ունենում, զուգահեռնաև ընթանում են Հայաստան-Ադրբեջանբանակցությունները՝ «խաղաղությանպայմանագրի» շուրջ, որտեղ նույնպես ամեն ինչպարզ ու միանշանակ չէ:
Հուիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթականհանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ինչպես Կառավարության հուլիսի20-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ հանդիպումը «ցավոք Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»։ Ըստամենայնի՝ Բրյուսելում Փաշինյանը կրկին պնդել է միջազգային մեխանիզմներիներգարավվածությամբ Ստեփանակերտ-Բաքուուղիղ երկխոսության անհրաժեշտությունը: ԲայցՓաշինյանին այդպես էլ չի հաջողվում այդերկխոսության համար միջազգային մեխանիզմներապահովել, որովհետև բոլոր ուժային կենտրոններըկաշկանդված են Պրահայում և դրանից հետո ՀՀ իշխանությունների հնչեցրած այնհայտարարություններով, որ ՀայաստանիՀանրապետությունը ճանաչում է Ադրբեջանիտարածքային ամբողջականությունը86.600 քկմ տարածքով՝ ներառյալ ԼեռնայինՂարաբաղը: Այդ մասին Վիեննայում,Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին, բաց տեքստովհայտարարեց նաև ՀՀ ԱԳ նախարար ԱրարատՄիրզոյանը՝ կրկին շեշտադրում անելով«միջազգային մեխանիզմի» գաղափարի վրա:
Նույն օրը, երբ Բրյուսելում տեղի էր ունենումՓաշինյան-Ալիև հանդիպումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որումմասնավորապես ասվում էր. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղիունեցած գագաթնաժողովների ժամանակՀայատանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս: Մենք հարգանքով ենքվերաբերվում հայաստանյան ղեկավարությանսուվերեն որոշմանը, սակայն դա արմատապեսփոխում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանիղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղստորագրած հայտարարության հիմնարարպայմանները, ինչպես նաև տարածաշրջանումռուսական խաղաղապահ զորակազմիտեղակայման դրույթները: Համարում ենք, որ այսպայմաններում Ղարաբաղի հայ բնակչությանճակատագրի պատասխանատվությունը պետք չէգցել երրորդ երկրների վրա (խմբ. թարգմ)»: ՌԴԱԳՆ-ն նաև առաջարկել է, որ Հայաստանի ևԱդրբեջանի մինչև խաղաղության պայմանագիրըպետք է հիմնված լինի նախկինում ձեռք բերվածպայմանավորվածությունների վրա: Կասկածից վերէ, որ սրա տակ ակնարվում է 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, որովհետև ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում ՌԴմշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի (հայ-ադրբեջանական պայմանագրի, խմբ.) անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը»: Լուլաշևիչը նաև ՌԴ անունիցպատրաստակամություն է հայտնել՝արտգործնախարարների եռակողմ հանդիպումկազմակերպել Մոսկվայում: Ի դեպ, նույն օրը՝ հուլիսի20-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարեց, որՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու շանսերը մեծ են։
«Արարատյան ալյանս» ինստիտուտ








