ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հուլիսի 21-ին հանդիպել եմ ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ շեշտել եմ Ադրբեջանի կողմից
ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը»: