Foto

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,- ասված է ՀՀ կառավարության հաղորդագրությունում: