Foto

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլային մարզիչները

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլային մարզիչը Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ Նա ստանում է տարեկան 30 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական The Sun-ը, որը ներկայացրել է տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգից բարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլային մարզիչներին։

5-րդ տեղում է հայտնվել անգլիացի Սթիվեն Ջերարդը, որը գլխավորել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակը» եւ կստանա 15,2 միլիոն ֆունտ ստերլինգ։

  1. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»)՝ 30 միլիոն ֆունտ ստերլինգ
  2. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)՝ 20 միլիոն
  3. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)՝ 16 միլիոն
  4. Սթիվեն Ջերարդ («Ալ Իթիֆակ»)՝ 15,2 միլիոն
  5. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)՝ 11,3 միլիոն
  6. Թոմաս Տուխել («Բավարիա»)՝ 10,6 միլիոն
  7. Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»)՝ 10,4 միլիոն
  8. Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»)՝ 9,6 միլիոն
  9. Էրիկ տեն Հագ («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 9 միլիոն
  10. Սիմոնե Ինձագի («Ինտեր»)՝ 8,8 միլիոն
  11. Միկել Արտետա («Արսենալ»)՝ 8,3 միլիոն
  12. Ժոզե Մոուրինյո («Ռոմա»)՝ 8,1 միլիոն