Շաաբթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետը։
«Հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասաց Փաշինյանը։









