Foto

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: