Գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը մի քանի հետաքրքիր բացահայտումներ է արել Նիկոլ Փաշինյանի կողմից բանակի սպառազինությունների գնման, ՊՆ-ին ֆինանսական
հատկացումներ անելու միֆերի մասին:
Օրինակ, Տիրան Խաչատրյանն ասում է. «…Նա (Փաշինյանը) չէր ասում՝ չէ՛, գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ,
բայց չէր հատկացնում»: Եթե հիշում եք հանձնաժողովում Նիկոլի
ելույթը, ոչ մի անգամ պարզորոշ չասեց, որ կատարել է սպառազինությունների ձեռք բերման
ամբողջ ծավալը: Միայն ինչ-որ զինատեսակների անուններ էր տալիս, որ երևի «նապրիմերի»
համար ձեռք է բերվել՝ ցույց տալու բան ունենալու համար: Ավելին, երբ խոսում էր չարաբաստիկ
«ՕՍԱ-ԱԿԱ»-ների մասին, ընդամենն ասաց, որ պակասը լրացնելու համար նաև դրանք է ձեռք
բերել: Այսինքն, մի գնդակով երեք նապաստակ էր խփում՝ մեկ, որ հարկավոր զինատեսակ է
ձեռք բերել (լսել է բանակի կարծիքը), երկու՝ մեզ հարկավոր քանակից քիչ են վաճառել
(թեժացնում է հակառուսական հիստերիան), երեք՝ պլանից դուրս էլ է ինչ-որ բան ձեռք բերել(պահանջվածից
ավելին է արել): Իրականում Նիկոլը «վիճկոմ» է անում՝ ինչ-որ անուններ է տալիս, բայց
մեջը բովանդակություն չկա: Բնական է, որ հանձնաժովը չէր պնդելու, որ Նիկոլը կոնկրետ
պատասխաններ տա, թվեր ասի: Եթե պնդեր էլ, ապա դա, գաղտնիության պատրվակով, լռության
էր մատնվելու: Արդյունքում, օրինակ ՀՕՊ մասով, մեզ ներկայացվում է, որ համակարգեր գնել
ենք, բայց թե դա որքանո՞վ է համապատասխանել «երկինքը փակ է» բարձրագոչ հայտարարությանը,
ուղղակի շրջանցվում է:
Մեկ այլ դրվագով Տիրան Խաչատրյանը խոսում
է ՍՈՒ 30-ների ձեռք բերման մասին՝ ասելով. «ՍՈՒ-երի հետ կապված՝ կեղծիքներ են ներկայացնում՝
ինչ են ուզել, ով է խնդրել, ինչպես է խնդրել»: Իհարկե, Գեներալը անուններ չի տակիս, բայց հանձնաժողովի նիսում
դրա մասին ոչ այնքան թափանցիկ ասաց Անդոն՝ Քոչարյանը, երբ հարցը ձևակերպելիս տվեց Արծրուն
Հովհաննիսյանի անունը՝ որպես Սու-երի մեծ ֆանատի: Ստացվում է, որ բանակի բարձր հրամանատարությունը
ներկայացրել է որոշակի հստակ պահանջներ, բայց ինչ-որ մակարդակում, ինչ-որ «կոոպերատիվ
ԳՇ»-ի Արծրուն Հովհաննիսյանի նման «պռոֆիները» ռեվիզիայի են ենթարկել այդ պահանջները
և «գլխավոր մոդերատորին» այլ առաջարկություն են արել:
Տիրան Խաչատրյանը նաև մի թափանցիկ ակնարկ
է արել, որը բացում է «կոոպերատիվ ԳՇ»-ի հնարավոր գոյության շարժառիթն ու առեղծվածը:
Նա այսպիսի միտք է ասում. «Պարզ է, որ ավելի ձեռքբերելու համար գումար չէինք ուզելու նրանից»: Գեներալը հավանաբար ուզում է ասել, որ իրենց ներկայացրած ծախսերում և սպառազինությունների
ցուցակներում ինչ-որ մարդիկ՝ Նիկոլի գիտությամբ կամ նրա հետույքում հարմար տեղավորվելու
նպատակով, ինչ-որ «կոռուպցիոն» բաներ են փնտրել: Չի բացառվում, որ իբր այդպիսիք «գտել»
են, հանել են տվել ու փոխարենը առաջարկել են
ձեռք բերել, օրինակ՝ ՍՈՒ-30, որը այդ «կոոպերատորներից» ինչ-որ մեկի «մանկության երազանքն»
էր:









