ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայիգրավոր հարցման պատասխանից։
Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ հայկական շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է. երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների։









